Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ Բրիտանիան հանրաքվեով կորոշի ԵՄ կազմում մնալու հարցը

Մեծ Բրիտանիան հանրաքվեով կորոշի ԵՄ կազմում մնալու հարցը
10.10.2012 | 11:34

Մեծ Բրիտանիայի համար եկել է ժամանակը որոշելու՝ արդյոք երկիրը պետք է մնա Եվրամիության կազմում։ «Համազգային հանրաքվեն լավագույն միջոցն է բացահայտելու համար Լոնդոնի հարաբերությունները Բրյուսելի հետ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Կեմերոնը։ «Եվրոպան փոխվում է։ Եվրատարածքն ընթանում է ինտեգրման ճանապարհով։ Ներկա պայմաններում Մեծ Բրիտանիան ունի հնարավորություն գտնել համագործակցության նոր և առավել արդյունավետ որոշում՝ Եվրոպայի հետ համագործակցության համար։ Եվ ես խոստանում եմ, որ առաջիկա ընտրությունների նախապատրաստման գործընթացքում մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի գտնենք այդ լուծումը»,- ասել է Կեմերոնը։

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ